Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Ոստիկանապետությունն օր-օրի բարգավաճում է

Ոստիկանապետությունն օր-օրի բարգավաճում է
11.11.2024 | 14:30

Ոստիկանության միայն պարեկային ծառայության համար պետությունը ծախսել է 29 մլրդ դրամ (ավելի քան 71 մլն դոլար), իսկ թե ինչքան գումար է ծախսվում ոստիկանության բոլոր ծառայողների վրա այն պարագայում, երբ ամեն ամիս մեծանում է նրանց թիվը, դեռևս հստակ չէ։

2023-ին ՆԳՆ-ն պատրաստակամ էր տվյալներ տրամադրել իր ծառայողների մասին, որը, պաշտոնական գրության համաձայն, կազմում էր 11․206 (1809-ը՝ պարեկներ)։ Ոստիկանների միջին ամսական աշխատավարձը 2023-ին կազմում էր 276 հազար դրամ, պարեկներինը՝ 401 հազար դրամ։

2024-ին ոստիկանության աշխատողների ու նրանց աշխատավարձի մասին ՆԳՆ-ն այլևս տվյալներ չի տալիս, պատճառաբանելով, թե ՆԳ նախարարի մայիսի 16-ի հրամանով դա համարվում է գաղտնիք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4012

Մեկնաբանություններ